|
Poker.am - Armenian Movie 2012
Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ` և՛ մատանի, և՛ անգամ նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի, նրան պատրաստ է աջակցել լավագույն ընկերը` Գարիկը (Միշո)։ Վերջինիս «քթի տակ» պոկերի առաջնության եզրափակիչն է, սակայն աշխատավայրում արտասովոր իրավիճակ է ստեղծվել։ Գարիկը դիմում է Մուշոյի (Հովհաննես Ազոյան) օգնությանը, ով, իհարկե, չի կարող մերժել նրան։ Եվ ինչ է ստացվում դրանից… Հանգամանքներն անվերահսկելի ընթացք են ստանում ու գլխավոր հերոսը հայտնվում է իր համար ոչ սովորական իրավիճակներում` զվարճալի, վտանգավոր, ռիսկային։
Страна: Загрузка... |
Жанр: Загрузка... |
Озвучивание: Загрузка... |
Продолжительность: Загрузка... |
23/11/2015
Խաղ իմ կանոններով (Full Movie)

ՖԻԼՄԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՖԻԼՄԻ ԳԼՂԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ԳՐԱԶ ԳԱԼԻՍ ՈՐ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԿԳՐԱՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀՈՒ ՍԻՐՏԸ ԱՂՋԻԿՆ ԻՄԱՆԱԼՈՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԽԱՂԸ ԲԱՅՑ ԱՅԴ ԽԱՂԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԾՆՎՈՒՄ Է ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ԶԳԱՑՄՈՒՆՔ
Страна: Загрузка... |
Жанр: Загрузка... |
Озвучивание: Загрузка... |
Продолжительность: Загрузка... |
23/11/2015
Մեծ պատմություն փոքր քաղաքում / BIG Story in a Small CITY

Մի օր մի քաղաքում մահանում են 2 մարդ՝բացարձակ նման արտաքնապես և բոլորովին տարբեր ճակատագրով։ Հանգուցյալների նմանության պատճառով նրանց շփոթում են դիահերձարանում։ Եվ երբ հանգուցյալներից մեկի հարազատները հասկանում են, որ իրենք դիահերձարանից բերել են ուրիշ մարդու, փորձում են վերադարձնել իրենց հանգուցյալին։
Страна: Загрузка... |
Жанр: Загрузка... |
Озвучивание: Загрузка... |
Продолжительность: Загрузка... |
23/11/2015
Невероятные приключения американца в Армении / Կորած Մոլորվածը Հայաստանում

Սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում:
Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն, ըստ ռեժիսորի, այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է մարդու լավագույն բարեկամը դառնալ: Աշխատանքային գործընթացը սկսվել էր 2011 թ-ի հունվար ամսին: Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Մաքքեֆրին ասաց, որ ֆիլմը որոշ չափով անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության հարցին, սակայն դա չէ ֆիլմում կարևորը: Ֆիլմի մյուս պրոդյուսերն է Մարալ Ջերեջյանը: Նա նշեց, որ ֆիլմը կներկայացվի տարբեր կինոփառատոներում:
Страна: Загрузка... |
Жанр: Загрузка... |
Озвучивание: Загрузка... |
Продолжительность: Загрузка... |
23/11/2015
Քայլ Ձիով / Qayl Dziov / Ход конём (2013) Full Movie
Ալմաթիի կենտրոնական թանգարանի սրահներից մեկում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար։ Եզրափակչում հաղթողի կոչումը խաղարկում են հայ և հնդիկ շախմատիստները։ Հաղթում է հայը։ Միևնույն ժամանակ թանգարանում պլանավորվում է հանդուգն կողոպուտ։ Գործը հանձնարարված է բարձրակարգ ավազակի, ով քողարկվում է մատուցողի հագուստով, իսկ գողոնը թաքցնում շոկոլադե շախմատի ձիու մեջ։ Այդ ամենից անտեղյակ հայ շախմատիստը կատարում է ևս մեկ հաղթական «քայլ ձիով»՝ նա կուլ է տալիս Լենկթեմուրի գողացված ռուբինը և ուղևորվում Հայաստան։
Страна: Загрузка... |
Жанр: Загрузка... |
Озвучивание: Загрузка... |
Продолжительность: Загрузка... |
23/11/2015
Պահանջվում է միլիոնատեր / Pahanjvum e Milionater
Անչափ զվարճալի, միաժամանակ մի քիչ տխուր, մի քիչ անհավանական, բայցև իրական մի պատմություն... Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երևանում: Գլխավոր հերոսը՝ Տիգրանը, ապրում է Երևանում, աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Կյանքում նրան ամենից շատ տանջում են սիրային հարցերում ունեցած մշտական անհաջողությունները: Կաշկանդվող և ամաչկոտ լինելու պատճառով նա միշտ ձախողում է ծանոթությունները աղջիկների հետ: Նրա ընկեր Էմիլը անում է ամեն ինչ, որպեսզի ընկերոջն օգնի լուծել անձնական հարցերը: Նա նույնիսկ համոզում է Տիգրանին գնալ ծայրահեղ միջոցի` դիմել սև մոգության օգնությանը: Ընկերները չեն էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց ...
Страна: Загрузка... |
Жанр: Загрузка... |
Озвучивание: Загрузка... |
Продолжительность: Загрузка... |
23/11/2015
|