Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Սցենարի հեղինակներ` Ա. Աբրահամյան, Դ. Բաբախանյան, Ռ. Ջաղինյան,
Սաունդթրեքի հեղինակներ` Միշո, DJ Սերժո
Դերերում` Հովհաննես Ազոյան, Միշո, Անի Երանյան, Անի Պետրոսյան, Նաիրա Մովսիսյան, Սիրանուշ Լազյան, ինչպես նաև` Սերժ Ավեդիքյան, Սոֆի Դևոյան, Արմեն Մարության և այլոք
Գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան
Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան
Անչափ զվարճալի, միաժամանակ մի քիչ տխուր, մի քիչ անհավանական, բայցև իրական մի պատմություն...
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երևանում: Գլխավոր հերոսը՝ Տիգրանը, ապրում է Երևանում, աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Կյանքում նրան ամենից շատ տանջում են սիրային հարցերում ունեցած մշտական անհաջողությունները: Կաշկանդվող և ամաչկոտ լինելու պատճառով նա միշտ ձախողում է ծանոթությունները աղջիկների հետ: Նրա ընկեր Էմիլը անում է ամեն ինչ, որպեսզի ընկերոջն օգնի լուծել անձնական հարցերը: Նա նույնիսկ համոզում է Տիգրանին գնալ ծայրահեղ միջոցի` դիմել սև մոգության օգնությանը: Ընկերները չեն էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց ...
_x_Polus1 _x_Polus2 _x_Polus3 _x_Polus4 _x_Polus5 _x_Polus6 _x_Polus7 _x_Polus8 _x_Polus9 Polus9