Սյուժե
Ալմաթիի կենտրոնական թանգարանի սրահներից մեկում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար։ Եզրափակչում հաղթողի կոչումը խաղարկում են հայ և հնդիկ շախմատիստները։ Հաղթում է հայը։ Միևնույն ժամանակ թանգարանում պլանավորվում է հանդուգն կողոպուտ։ Գործը հանձնարարված է բարձրակարգ ավազակի, ով քողարկվում է մատուցողի հագուստով, իսկ գողոնը թաքցնում շոկոլադե շախմատի ձիու մեջ։ Այդ ամենից անտեղյակ հայ շախմատիստը կատարում է ևս մեկ հաղթական «քայլ ձիով»՝ նա կուլ է տալիս Լենկթեմուրի գողացված ռուբինը և ուղևորվում Հայաստան։
- Ռեժիսոր` Գոռ Կիրակոսյան
- Պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան
- Գլխավոր պրոդյուսեր` Կարեն Ղազարյան
- Գլխավոր պրոդյուսեր` Կարեն Ղազարյան
- Երկրորդ ռեժիսոր՝ Իլյա Ֆարֆել (Իսրայել)
- Բեմադրող օպերատոր՝ Ֆիլիպ Վանդևալ (Բելգիա)
- Սցենարի հեղինակներ` Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան (մասնակցությամբ Գոռ Կիրակոսյանի, Սարգիս Մնոյանի և Արմեն Թադևոսյանի)
- Սաունդթրեքի հեղինակ` Թաթա Սիմոնյան
- Կոմպոզիտոր` A.Chilla
- Դերերում` Հովհաննես Ազոյան, Մկրտիչ Արզումանյան, Ասել Սագատովա, Թամարա Պետրոսյան, Սանժար Մադիև, Ժան Նշանյան, Ջուլիետա Ստեփանյան, Բախիտժան Ալպեիսով, Սոս Ջանիբեկյան, Լևոն Հարությունյան, Մարկ Սաղաթելյան, Արա Սարգսյան, Արտաշես Ալեքսանյան, Լուիզա Ներսիսյան, Երվանդ Ենգիբարյան և այլք։